Լոնդոնի ոստիկանությունը բացառել Է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել Է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք Էր: Այդ մասին հայտարարել Է Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,-ասել Է նա:
Grenfell Tower 24-հարկանի շենքում հրդեհը տեղի Է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել Է ներքեւի հարկերում, ինչից հետո կրակն արագորեն տարածվել Է շենքի ամենավերին հարկերը: Արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակի ճիրաններում: Ըստ վերջին տվյալների, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել Է 17-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



