Մահացել Է դերասան Ալեքսեյ Բատալովը
ОБЩЕСТВОՀունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով դերասանի ընկերոջը:
«Ալեքսեյ Վլադիմիրովիչը խաղաղ հանգչել Է քնի մեջ: Երեկոյան պառկել Է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- գրում Է թերթը:
Ավելի վաղ դերասանի կինը ՌԻԱ Նովոստիին պատմել Էր, որ Ալեքսեյ Բատալովը երկու ամիս գտնվում Էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ կոտրել Էր ոտքը: Ավելի ուշ նա տեղափոխվել Էր վերականգնողական կենտրոն:
Նկարահանվել Է «Մոսկվան արցունքների չի հավատում», «Ռումյանցեւի գործը», «Թռչում են կռունկները» ֆիլմերում, բեմադրել Է «Շինել», «Երեք հաստլիկներ» եւ այլ ֆիլմեր: ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր Է:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



