Մահացել Է դերասան Ալեքսեյ Բատալովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով դերասանի ընկերոջը:
«Ալեքսեյ Վլադիմիրովիչը խաղաղ հանգչել Է քնի մեջ: Երեկոյան պառկել Է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- գրում Է թերթը:
Ավելի վաղ դերասանի կինը ՌԻԱ Նովոստիին պատմել Էր, որ Ալեքսեյ Բատալովը երկու ամիս գտնվում Էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ կոտրել Էր ոտքը: Ավելի ուշ նա տեղափոխվել Էր վերականգնողական կենտրոն:
Նկարահանվել Է «Մոսկվան արցունքների չի հավատում», «Ռումյանցեւի գործը», «Թռչում են կռունկները» ֆիլմերում, բեմադրել Է «Շինել», «Երեք հաստլիկներ» եւ այլ ֆիլմեր: ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր Է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



