Դեմի Մուրը խոստովանել է, թե ինչու է կորցրել առջևի ատամները
ФОТОՎերջերս դերասանուհի Դեմի Մուրը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի գիշերային ծրագրին, որի ընթացքում խոսել է սթրեսի ու դրա հետևանքների մասին։
Dailymail-ը գրում է, որ Մուրը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ նրա դիմացի ատամները բացակայում են։
«Ես կցանկանայի ասել, որ զրկվել եմ ատամներիցս ինչ-որ հնարք անելու ընթացքում, սակայն ոչ։ Ես ցանկանում եմ բացահայտել իրականությունը՝ այս ամենի մեղավորը մեզ բոլորիս շատ ծանոթ սթրեսն է։ Հենց սթրեսն է զրկել ինձ ատամներից»,- ասել է Մուրը։
Դերասանուհին ավելացրել է նաև, որ իր դուստրերին նույնիսկ դուր է եկել դա։ Նրանք համարել են, որ Մուրն այդպես ավելի անպաշտպան տեսք ունի։ Այնուամենայնիվ, ատամնաբույժներն արդեն շտկել են իրավիճակն ու վերադարձրել դերասանուհու հոլիվուդյան ժպիտը։


1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



