Դեմի Մուրը խոստովանել է, թե ինչու է կորցրել առջևի ատամները
ՖՈՏՈՎերջերս դերասանուհի Դեմի Մուրը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի գիշերային ծրագրին, որի ընթացքում խոսել է սթրեսի ու դրա հետևանքների մասին։
Dailymail-ը գրում է, որ Մուրը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ նրա դիմացի ատամները բացակայում են։
«Ես կցանկանայի ասել, որ զրկվել եմ ատամներիցս ինչ-որ հնարք անելու ընթացքում, սակայն ոչ։ Ես ցանկանում եմ բացահայտել իրականությունը՝ այս ամենի մեղավորը մեզ բոլորիս շատ ծանոթ սթրեսն է։ Հենց սթրեսն է զրկել ինձ ատամներից»,- ասել է Մուրը։
Դերասանուհին ավելացրել է նաև, որ իր դուստրերին նույնիսկ դուր է եկել դա։ Նրանք համարել են, որ Մուրն այդպես ավելի անպաշտպան տեսք ունի։ Այնուամենայնիվ, ատամնաբույժներն արդեն շտկել են իրավիճակն ու վերադարձրել դերասանուհու հոլիվուդյան ժպիտը։


1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



