Իտալիայում երկու գնացք է իրար բախվել՝ կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի հարավում Ապուլիա շրջանում երկու գնացքների բախման հետեւանքով տուժել է մոտ 10 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վթարը տեղի է ունեցել Լեչչե քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ իրար ընդառաջ շարժվող երկու գնացքները բախվել են սլաքային մեխանիզմի անսարքության պատճառով, այդ հատվածում երթեւեկությունը մեկ երկաթգծով է իրականացվում։ Բարեբախտաբար, գնացքների շարժման արագությունը բարձր չի եղել՝ վնասվել են մոտ մեկ տասնյակ ուղեւորներ։ Ընդամենը 80 ուղեւոր կար։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայողներն ու փրկարարները, որոնք ուղեւորներին հանել են գնացքից ու ավտոբուսով հասցրել մոտակա բնակավայր՝ Սան Դոնաթո։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



