Իտալիայում երկու գնացք է իրար բախվել՝ կան տուժածներ
INTERNATIONAL NEWSԻտալիայի հարավում Ապուլիա շրջանում երկու գնացքների բախման հետեւանքով տուժել է մոտ 10 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վթարը տեղի է ունեցել Լեչչե քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ իրար ընդառաջ շարժվող երկու գնացքները բախվել են սլաքային մեխանիզմի անսարքության պատճառով, այդ հատվածում երթեւեկությունը մեկ երկաթգծով է իրականացվում։ Բարեբախտաբար, գնացքների շարժման արագությունը բարձր չի եղել՝ վնասվել են մոտ մեկ տասնյակ ուղեւորներ։ Ընդամենը 80 ուղեւոր կար։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայողներն ու փրկարարները, որոնք ուղեւորներին հանել են գնացքից ու ավտոբուսով հասցրել մոտակա բնակավայր՝ Սան Դոնաթո։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



