Կատարն իր արաբական հարեւաններից դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում
МЕЖДУНАРОДНОЕԿատարը դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում իր արաբական հարեւաններից, որոնք Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են: Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Ալ-Թանին, փոխանցում է Bloomberg-ը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հիմքեր դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ Քուվեյթը, որը կողմերի միջեւ միջնորդի դերում է հանդես գալիս, շարունակում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ շփումները: Դրանից զատ, Դոհան աշխատում է հումանիտար հարցերի կարգավորման շուրջ, որոնք առաջացել են «ապօրինի շրջափակման» հետեւանքով:
Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական երկրներ, Կատարի հետ հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



