Կատարն իր արաբական հարեւաններից դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում
INTERNATIONAL NEWSԿատարը դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում իր արաբական հարեւաններից, որոնք Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են: Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Ալ-Թանին, փոխանցում է Bloomberg-ը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հիմքեր դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ Քուվեյթը, որը կողմերի միջեւ միջնորդի դերում է հանդես գալիս, շարունակում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ շփումները: Դրանից զատ, Դոհան աշխատում է հումանիտար հարցերի կարգավորման շուրջ, որոնք առաջացել են «ապօրինի շրջափակման» հետեւանքով:
Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական երկրներ, Կատարի հետ հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



