Փենս. Փարիզի համաձայնագրին միանալը ԱՄՆ-ին 6,5 մլն աշխատատեղից կզրկեր
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի կլիմայի համաձայնագրին միանալը կհանգեցներ նրան, որ հաջորդ 25 տարում ԱՄՆ-ը 6,5 մլն աշխատատեղ կկորցներ: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ելույթ ունենալով Միլուոկիում:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս համաձայնագրից դուրս գալու որոշումը կայացրել է հաշվի առնելով աշխատավորների շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փենսի համոզմամբ՝ 3 մլն աշխատատեղի կորուստ կլիներ մշակող արդյունաբերության ոլորտում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Չինաստանը եւ Հնդկաստանը գործնականում ոչ մի բան չէին կորցնի: ԱՄՆ առաջնորդի որոշումը պարզաբանելիս Փենսն ընդգծել է, որ այսպիսով Թրամփի համար «Փիթսբուրգը Փարիզից բարձր է», իսկ «Միլուոկին բարձր է Միլանից»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



