Փենս. Փարիզի համաձայնագրին միանալը ԱՄՆ-ին 6,5 մլն աշխատատեղից կզրկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի կլիմայի համաձայնագրին միանալը կհանգեցներ նրան, որ հաջորդ 25 տարում ԱՄՆ-ը 6,5 մլն աշխատատեղ կկորցներ: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ելույթ ունենալով Միլուոկիում:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս համաձայնագրից դուրս գալու որոշումը կայացրել է հաշվի առնելով աշխատավորների շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փենսի համոզմամբ՝ 3 մլն աշխատատեղի կորուստ կլիներ մշակող արդյունաբերության ոլորտում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Չինաստանը եւ Հնդկաստանը գործնականում ոչ մի բան չէին կորցնի: ԱՄՆ առաջնորդի որոշումը պարզաբանելիս Փենսն ընդգծել է, որ այսպիսով Թրամփի համար «Փիթսբուրգը Փարիզից բարձր է», իսկ «Միլուոկին բարձր է Միլանից»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



