Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Քըլըչդարօղլուի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մերժել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Բահչելին հայտնել է, որ հանդիպումը հարմար չի լինի իր գրաֆիկին:
Անկարայի ահաբեկչական գործողությունից հետո Բահչելին մերժել էր նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հրավերը: Վարչապետի հետ հանդիպել էր միայն Քըլըչդարօղլուն, ով այնուհետև ցանկություն էր հայտնել հանդիպել նաև ազգայնական կուսակցության ղեկավարին, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



