Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդը հրաժարվել է հանդիպել Քըլըչդարօղլուի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մերժել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Բահչելին հայտնել է, որ հանդիպումը հարմար չի լինի իր գրաֆիկին:
Անկարայի ահաբեկչական գործողությունից հետո Բահչելին մերժել էր նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հրավերը: Վարչապետի հետ հանդիպել էր միայն Քըլըչդարօղլուն, ով այնուհետև ցանկություն էր հայտնել հանդիպել նաև ազգայնական կուսակցության ղեկավարին, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



