Երբ խանգարվում է արյան շրջանառությունը…
ФОТО Մասնագետները բժշկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը:
Նման հիվանդությունների առաջին ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:

Մասնագետները պնդում են, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից ազատելուն: Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար գերազանց միջոց է համարվում:

Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



