Երբ խանգարվում է արյան շրջանառությունը…
ՖՈՏՈ Մասնագետները բժշկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը:
Նման հիվանդությունների առաջին ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:

Մասնագետները պնդում են, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից ազատելուն: Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար գերազանց միջոց է համարվում:

Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



