ՀԴԲ նախկին ղեկավարն ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին հետախույզ չի համարում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ: Նման դիրքորոշում նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում անցկացվող լսումների ժամանակ:
«Ես նրան չեմ համարում հետախուզության սպա, նա դիվանագետ է»,- վկայկոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Կոմին:
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում «ծառայում է հետախուզության աշխատակիցների հզոր թիմ» և դեսպանը պետք է տեղյակ լինի նրանցից ու շատ ակտիվ հետախուզական օպերացիաներից, որոնց մի մասն անցկացվում է ԱՄՆ-ում»:
Կոմին հաստատել է, որ ՀԴԲ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար այս թեմայով կազմակերպել է բրիֆինգներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



