ՀԴԲ նախկին ղեկավարն ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին հետախույզ չի համարում
INTERNATIONAL NEWSԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ: Նման դիրքորոշում նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում անցկացվող լսումների ժամանակ:
«Ես նրան չեմ համարում հետախուզության սպա, նա դիվանագետ է»,- վկայկոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Կոմին:
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում «ծառայում է հետախուզության աշխատակիցների հզոր թիմ» և դեսպանը պետք է տեղյակ լինի նրանցից ու շատ ակտիվ հետախուզական օպերացիաներից, որոնց մի մասն անցկացվում է ԱՄՆ-ում»:
Կոմին հաստատել է, որ ՀԴԲ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար այս թեմայով կազմակերպել է բրիֆինգներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



