Հրաձգություն Իրանի խորհրդարանում
МЕЖДУНАРОДНОЕԵրեկ առավոտյան հարևան Իրանից տագնապալի և իրարամերժ լուրեր էին տեղ հասնում: Տեղի գործակալությունների հաղորդմամբ՝ հունիսի 7–ի առավոտյան, անհայտ անձինք գրոհել են խորհրդարանի շենքը, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել անվտանգության ծառայողների և զինյալների միջև: Պատգամավորներից մեկը՝ Էլիաս Հազրաթին, Fars.News գործակալությանը հայտնել էր, որ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս չորս հոգի վիրավորվել են, բայց, բարեբախտաբար, որևէ պատգամավոր չի տուժել: Tasnim–ն էլ, որ նախկինում գրել էր մեկ զինյալի մասին, ճշտեց, որ դրանք երեք հոգի են եղել՝ հավելելով, որ խորհրդարանի միջանցքում կրակելուց հետո զինյալները փախուստի են դիմել, իսկ անվտանգության ուժերը շարունակել են հետապնդման աշխատանքը՝ միաժամանակ կարգուկանոն վերականգնելով խորհրդարանում և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովին հնարավորություն տալով դռնբաց նիստ հրավիրել:
Ռուսական «Ռիա նովոստին», սակայն, նույն ժամանակ հաղորդում էր շարունակվող հրաձգության և պատանդների վերաբերյալ: Այնուհետև, հղում անելով նույն Tasnim–ին, արդեն 10:45–ին Lenta.ru–ն նոր լուր հրապարակեց այն մասին, որ զինյալներից մեկը հրաձգություն է բացել փողոցում: Նույն ժամանակ Fars.News–ը հաղորդեց, որ խորհրդարանի շենքի մոտ, դարձյալ անհայտ անձինք հարձակվել են Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, իսկ դրա մոտակայքում, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն՝ սպանելով 1 հոգու և վիրավորելով ևս 4–ին:
Այսպիսով, նույնիսկ կեսօրվա դրությամբ, դեռ պարզ չէր, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Բայց՝ ակնհայտ է, որ ինչ–որ ուժեր լուրջ ճիգեր են գործադրում՝ Իրանի ներքաղաքական դրությունը լարելու և դրան հետևելիք գործողություններ ծավալելու ուղղությամբ: Հետաքրքիր է նաև փաստը, որ հատկապես դամբարանի վրա հարձակումը տեղի է ունեցել՝ անցած կիրակի Իմամ Խոմեյնիի մահվան 28–րդ տարելիցի և սրբավայրի վերածված նրա դամբարանում կայացած միջոցառումների ֆոնին, որտեղ Այաթոլլահ Խամենեին, հայտարարեց, թե Իրանն այսօր այնպիսի հզոր դիրքում է գտնվում, որ նրա բոլոր թշնամիները, ներառյալ՝ ԱՄՆ–ն, իրենք են տուժելու իրենց քայլերից: Հիշեցնենք նաև Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի տնօրեն Սայմոն Հենդերսոնի հրապարակումը ամերիկյան Foreign Policy–ում, ըստ որի՝ տարածաշրջանի սունի երկրները ձգտում էին Իրանի հետ պատերազմի և, հնարավոր է, Քաթարին որպես պատրվակ են օգտագործել՝ իրավիճակը համեմատելի դարձնելով 1914–ին Սարաևոյում ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանության, այսինքն՝ Համաշխարհային պատերազմի վերսկսման հետ:
Անշուշտ, չի բացառվում, որ կատարվածը զուտ ներքին և դրսից չուղղորդվող ծայրահեղականների ձեռքի գործն է: Բայց հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, նաև՝ Քաթարի գործողություններից ամենաշատը տուժած Իրանի բարեհոգությունը, որով նա շրջափակման ենթարկված Քաթարին արտոնեց օգտվել իր երկու նավահանգիստներից, արտաքին միջամտությունը չափազանց իրական է թվում...
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



