Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրաձգություն Իրանի խորհրդարանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ առավոտյան հարևան Իրանից տագնապալի և իրարամերժ լուրեր էին տեղ հասնում: Տեղի գործակալությունների հաղորդմամբ՝ հունիսի 7–ի առավոտյան, անհայտ անձինք գրոհել են խորհրդարանի շենքը, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել անվտանգության ծառայողների և զինյալների միջև: Պատգամավորներից մեկը՝ Էլիաս Հազրաթին, Fars.News գործակալությանը հայտնել էր, որ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս չորս հոգի վիրավորվել են, բայց, բարեբախտաբար, որևէ պատգամավոր չի տուժել: Tasnim–ն էլ, որ նախկինում գրել էր մեկ զինյալի մասին, ճշտեց, որ դրանք երեք հոգի են եղել՝ հավելելով, որ խորհրդարանի միջանցքում կրակելուց հետո զինյալները փախուստի են դիմել, իսկ անվտանգության ուժերը շարունակել են հետապնդման աշխատանքը՝ միաժամանակ կարգուկանոն վերականգնելով խորհրդարանում և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովին հնարավորություն տալով դռնբաց նիստ հրավիրել:
 
Ռուսական «Ռիա նովոստին», սակայն, նույն ժամանակ հաղորդում էր շարունակվող հրաձգության և պատանդների վերաբերյալ: Այնուհետև, հղում անելով նույն Tasnim–ին, արդեն 10:45–ին Lenta.ru–ն նոր լուր հրապարակեց այն մասին, որ զինյալներից մեկը հրաձգություն է բացել փողոցում: Նույն ժամանակ Fars.News–ը հաղորդեց, որ խորհրդարանի շենքի մոտ, դարձյալ անհայտ անձինք հարձակվել են Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, իսկ դրա մոտակայքում, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն՝ սպանելով 1 հոգու և վիրավորելով ևս 4–ին:
 
Այսպիսով, նույնիսկ կեսօրվա դրությամբ, դեռ պարզ չէր, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Բայց՝ ակնհայտ է, որ ինչ–որ ուժեր լուրջ ճիգեր են գործադրում՝ Իրանի ներքաղաքական դրությունը լարելու և դրան հետևելիք գործողություններ ծավալելու ուղղությամբ: Հետաքրքիր է նաև փաստը, որ հատկապես դամբարանի վրա հարձակումը տեղի է ունեցել՝ անցած կիրակի Իմամ Խոմեյնիի մահվան 28–րդ տարելիցի և սրբավայրի վերածված նրա դամբարանում կայացած միջոցառումների ֆոնին, որտեղ Այաթոլլահ Խամենեին, հայտարարեց, թե Իրանն այսօր այնպիսի հզոր դիրքում է գտնվում, որ նրա բոլոր թշնամիները, ներառյալ՝ ԱՄՆ–ն, իրենք են տուժելու իրենց քայլերից: Հիշեցնենք նաև Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի տնօրեն Սայմոն Հենդերսոնի հրապարակումը ամերիկյան Foreign Policy–ում, ըստ որի՝ տարածաշրջանի սունի երկրները ձգտում էին Իրանի հետ պատերազմի և, հնարավոր է, Քաթարին որպես պատրվակ են օգտագործել՝ իրավիճակը համեմատելի դարձնելով 1914–ին Սարաևոյում ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանության, այսինքն՝ Համաշխարհային պատերազմի վերսկսման հետ:
 
Անշուշտ, չի բացառվում, որ կատարվածը զուտ ներքին և դրսից չուղղորդվող ծայրահեղականների ձեռքի գործն է: Բայց հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, նաև՝ Քաթարի գործողություններից ամենաշատը տուժած Իրանի բարեհոգությունը, որով նա շրջափակման ենթարկված Քաթարին արտոնեց օգտվել իր երկու նավահանգիստներից, արտաքին միջամտությունը չափազանց իրական է թվում...
 
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan