Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՆԱՏՕ–ՌԴ հակամարտությունը Սառը պատերազմ է հիշեցնում

МЕЖДУНАРОДНОЕ
Հավանաբար ճշմարիտ են նրանք, ովքեր պնդում են, թե ԽՍՀՄ–ի փլուզումից, միջազգային հարաբերությունների՝ Յալթա–Պոտսդամյան համակարգի վերացումից հետո աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չէր եղել նոր Սառը պատերազմի բռնկմանը: Այս առումով, անշուշտ, երկրորդական է փորձագետների բանավեճը, որոնց մի մասը նոր փուլի սկիզբը ՌԴ նախագահ Պուտինի 2007 թ. մյունխենյան ճառն է համարում (այդտեղ Պուտինը ձեռնոց նետեց միջազգային հարաբերությունների գործող համակարգին՝ խոսելով հավասարակշռության խախտման, միաբևեռ աշխարհի վտանգավորության, ՆԱՏՕ–ի՝ դեպի Արևելք ընդլայնման մասին՝ խոստանալով հակազդել դրան), մյուս մասը՝ 2008 թ. ռուս–վրացական կարճատև պատերազմը, որի ժամանակ կտրուկ սրվեցին Արևմուտք–Ռուսաստան հարաբերությունները, երրորդները՝ արդեն 6 տարի տևող սիրիական պատերազմը, երբ Պուտինը խառնեց Արևմուտքի պլանները, ուրիշները՝ 2014–ը, երբ ՌԴ–ն փաստացի անեքսիայի ենթարկեց Ղրիմը:
 
Բայց կարևորն, իհարկե, ոչ թե թվականներն են, այլ ներկայում հաստատված միջազգային դրությունը, որն օր օրի ավելի է սրվում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ–ի անհեռատես գործողությունների պատճառով: Այն, ինչ տեղի է ունենում 2013–ի Վիլնյուսյան գագաթնաժողովից սկսած՝ ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ–Ռուսաստան սպառազինության մրցավազք և միմյանց սահմանների մոտ մկանների ցուցադրություն, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ընդ որում, դա արվում է անթաքույց, թե՛ օդում, թե՛ ցամաքում, թե՛ միջազգային ջրերում, թե՛ կիբեր–տարածության մեջ: Եվ ՆԱՏՕ–ի վերջին գագաթնաժողովն էլ, որում որոշվեց կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը՝ նույնպիսի դիրքորոշման հանգեցնելով Ռուսաստանին, նորից ապացուցեց, որ մոտ ապագայում Արևմուտք–ՌԴ հարաբերությունների կարգավորման հեռանկարները մշուշոտ են: Այս գործին, ինչպես երևում է, նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չապացուցվող ռուսասիրությունը ոչնչով իր նպաստը չի բերում, և անցնող շաբաթվա իրադարձությունները, որ ծավալվեցին Բալթիկ ծովում (որտեղ ԱՄՆ–ը և ՆԱՏՕ–ն լուրջ քայլեր են ձեռնարկում Հյուսիսային բևեռում ռազմական գերիշխանություն հաստատելու համար), ասվածի լավագույն վկայությունն էին:
 
Տեսեք. երեքշաբթի օրը ԱՄՆ–ն Բալթիկ ծովի վրայով թռչող իր ռազմաօդային ուժերի B–52 ռազմավարական ռմբակոծիչով փորձել է մանևրել Ռուսաստանի սահմանի երկայնքով, և արդյունքում օբյեկտը որսալու համար օդ է բարձրացել Բալթյան նավատորմի ՀՕՊ համակարգի կազմից Սու–27 կործանիչը՝ շատ մոտ տարածությամբ ուղեկցելով ռազմավարական ռմբակոծչին ու իր սահմանից դուրս հանելով նրան: Հաջորդ օրը ՄիԳ–31 կործանիչը Բարենցի ծովում որսաց Նորվեգիայի Օրիոն P–3C հականավային ինքնաթիռը, ինչից հետո դա նույնպես արագ հեռացավ ՌԴ սահմանից: Ստացվում է, անկախ Կրեմլի հանդեպ վերաբերմունքից, ՆԱՏՕ–ի գործողություններն այլ կերպ չես անվանի, քան՝ սադրանք: Առանց այդ էլ այժմ Կրեմլում բոլորի նյարդերը լարված են՝ կապված դրանից մեկ օր առաջ Էստոնիայում սկսված՝ ՆԱՏՕ–ի Saber Strike զորավարժությունների հետ, որոնք Լատվիայում արդեն ավարտված վարժանքների, իսկ դրանից առաջ՝ դարձյալ Էստոնիայում մայիսի սկզբին կայացած Spring Strike զորավարժության շարունակությունն են:
 
Ճիշտ է՝ ոմանք կարող են ասել, որ դրանք ամեն տարի էլ անցկացվում են Բալթիկ ծովի շրջանում, բայց հարցի էությունը չի փոխվի: Նախ, ինչպես տեսնում եք, զորավարժությունների հաճախականությունն է կտրուկ ավելացել: Չխոսենք այն մասին, որ այս տարի դրանց մասնակցում են ոչ թե միայն ԱՄՆ–ն, Բրիտանիան ու Ֆինլանդիան (Spring Strike–ի դեպքում՝ 14 երկիր), այլև ՆԱՏՕ–ի բոլոր ուժերը, ներառյալ՝ միջուկային սուզանավ ու ՆԱՏՕ–ի հետախուզական գումարտակը: Կարևոր է և այն, որ այս անգամ ՆԱՏՕ–ն կենտրոնացել է ոչ այնքան պաշտպանական, զսպման, այլ հատկապես հարձակողական մարտավարության ու մանևրների վրա՝ կրակային աջակցության համար մեջտեղ բերելով ամերիկյան օդուժի AH– 64 Apache և UH–64 Black Hawk ռազմական հզոր ուղղաթիռները:
 
Եվ, խնդրեմ, արդյունքը. Բալթիկ ծով մտավ ռուսական հրեշը՝ «Դմիտրի Դոնսկոյ» միջուկային սուզանավը, որ հագեցած է միջմայրցամաքային «Բուլավա» տեսակի 20 բալիստիկ հրթիռներով (դրանք էլ իրենց հերթին են հագեցած 200 միջուկային լիցքով՝ մինչև 10 հազար կմ խոցման հեռահարությամբ): Աշխարհի ամենամեծ ու հզոր այս սուզանավը ըստ ռուսական մեդիայի, կանցնի մերձբալթյան երկրներով, Դանիայով, Ֆինլանդիայով, Շվեդիայով և կվերադառնա Սանկտ Պետերբուրգ, որտեղ ռուսական օդուժի օրվա առիթով միջոցառումներ են նախատեսված: Եվ դժվար է ասել՝ եթե նույնիսկ կողմերը խուսափեն անմիջական ռազմական բախումից, կարո՞ղ են գոնե հետագայում այնքան ողջամիտ գտնվել, որպեսզի վերադառնան երկխոսությանը՝ էականորեն կրճատելով օդում կախված միջուկային պատերազմի իրական վտանգը...
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай