Դաշնակցականնե՞րն էլ են սկսել հետաքրքրվել հանքարդյունաբերության «թափոնների» օգտահանմամբ
ОБЩЕСТВО«Գեվլեռ» ՍՊԸ–ն Սյունիքի մարզի Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Ըստ այդմ, հունիսի 20–ին Կապանի համայնքապետարանում տեղի կունենա «Գեվլեռ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը: Մասնավորապես ընկերությունը հետաքրքրված է հանքավայրի հանքուղուց արտահոսող գունավոր մետաղների կորզման հնարավորությամբ: Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Գեվլեռ» ՍՊԸ–ի գրանցումը կատարվել է միայն վերջերս՝ ապրիլի 27–ին, իսկ ընկերության հիմնադիրն է Լևոն Գևորգյանը: Ինչպես կարդում ենք «Հետք» էլեկտրոնային պարբերականում՝ վերջինս դաշնակցական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի եղբայրն է:
Ծրագրվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ Կապանի պղնձի հանքավայրի տարածքը գտնվում է Սյունիքի մարզում, Կավարտ գետի միջին հոսանքի ավազանում, Կապան քաղաքից 3–4 կմ հյուսիս–արևմուտք և իր մեջ ներառում է մի շարք գործող և լքված հանքեր, հանքային տեղամասեր: Մոտակա բնակավայրերից են Սյունիք, Նորաշենիկ, Առաջաձոր և Ձորաստան գյուղերը: Երկրաձևաբանական տեսակետից ուսումնասիրության տարածքը հարում է Խուստուփ Կատարի լեռներին, որոնք հանդիսանում են Մեղրու լեռների հյուսիս–արևելյան ճյուղավորումը:
Նախնական գնահատման հայտի մեջ կարդում ենք, որ պղնձով հարուստ ընդերքն օգտագործելու նպատակով այստեղ ստեղծվել էր «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը», որի լուծարումից հետո հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն է իրականացնում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ–ն»: Համայնքի տարածքում տնտեսական գործունեություն են իրականացնում «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ–ն, «Կապանի Ճանապարհների շինարարության և շահագործման» ՍՊԸ–ն, Կապանի «Նորոգշին» ՍՊԸ–ն և այլն:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիրը ներկայացվել է համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրվող աշխատանքներում բնակիչների ներգրավման հարցը:
«Կապանի նոր տրանսպորտային հանքուղու հանվաքավայրի հանքարանային ջրերի հիմնական հոսքը դուրս է գալիս երկրի մակերևույթ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում: Այդ ջրերը մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում գունավոր մետաղների կորզման առումով, քանի որ մաքրումից հետո կարող են օգտագործվել տեխնոլոգիական նպատակներով Կապանի հանքավայրի հանքաքարերի վերամշակման համար»,– գրված է նախագծում:
Այնտեղ նաև ասվում է, որ ծրագրվող աշխատանքների իրականացումը կնպաստի Կապանի հանքային շրջանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Ըստ ընկերության՝ ինչպես գործող հանքերը, այնպես էլ կոնսերվածքները հանդիսանում են ջրավազանների աղտոտվածության աղբյուր և երկրի մակերևույթին հայտնվելիս այդ մետաղներով հարստացված ջրերը թափվում են բաց ջրավազաններ՝ աղտոտելով վերջիններս և բացասաբական ազդեցություն գործելով տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի վրա:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



