Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Դաշնակցականնե՞րն էլ են սկսել հետաքրքրվել հանքարդյունաբերության «թափոնների» օգտահանմամբ

SOCIETY
«Գեվլեռ» ՍՊԸ–ն Սյունիքի մարզի Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի նոր տրանսպորտային հանքուղու ելքից արտահոսող հանքայնացված ջրի երկրաբանական ուսումնասիրության նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Ըստ այդմ, հունիսի 20–ին Կապանի համայնքապետարանում տեղի կունենա «Գեվլեռ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը: Մասնավորապես ընկերությունը հետաքրքրված է հանքավայրի հանքուղուց արտահոսող գունավոր մետաղների կորզման հնարավորությամբ: Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Գեվլեռ» ՍՊԸ–ի գրանցումը կատարվել է միայն վերջերս՝ ապրիլի 27–ին, իսկ ընկերության հիմնադիրն է Լևոն Գևորգյանը: Ինչպես կարդում ենք «Հետք» էլեկտրոնային պարբերականում՝ վերջինս դաշնակցական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի եղբայրն է:
 
Ծրագրվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ Կապանի պղնձի հանքավայրի տարածքը գտնվում է Սյունիքի մարզում, Կավարտ գետի միջին հոսանքի ավազանում, Կապան քաղաքից 3–4 կմ հյուսիս–արևմուտք և իր մեջ ներառում է մի շարք գործող և լքված հանքեր, հանքային տեղամասեր: Մոտակա բնակավայրերից են Սյունիք, Նորաշենիկ, Առաջաձոր և Ձորաստան գյուղերը: Երկրաձևաբանական տեսակետից ուսումնասիրության տարածքը հարում է Խուստուփ Կատարի լեռներին, որոնք հանդիսանում են Մեղրու լեռների հյուսիս–արևելյան ճյուղավորումը:
 
 
Նախնական գնահատման հայտի մեջ կարդում ենք, որ պղնձով հարուստ ընդերքն օգտագործելու նպատակով այստեղ ստեղծվել էր «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը», որի լուծարումից հետո հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն է իրականացնում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ–ն»: Համայնքի տարածքում տնտեսական գործունեություն են իրականացնում «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ–ն, «Կապանի Ճանապարհների շինարարության և շահագործման» ՍՊԸ–ն, Կապանի «Նորոգշին» ՍՊԸ–ն և այլն:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիրը ներկայացվել է համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրվող աշխատանքներում բնակիչների ներգրավման հարցը:
 
«Կապանի նոր տրանսպորտային հանքուղու հանվաքավայրի հանքարանային ջրերի հիմնական հոսքը դուրս է գալիս երկրի մակերևույթ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում: Այդ ջրերը մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում գունավոր մետաղների կորզման առումով, քանի որ մաքրումից հետո կարող են օգտագործվել տեխնոլոգիական նպատակներով Կապանի հանքավայրի հանքաքարերի վերամշակման համար»,– գրված է նախագծում:
 
Այնտեղ նաև ասվում է, որ ծրագրվող աշխատանքների իրականացումը կնպաստի Կապանի հանքային շրջանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Ըստ ընկերության՝ ինչպես գործող հանքերը, այնպես էլ կոնսերվածքները հանդիսանում են ջրավազանների աղտոտվածության աղբյուր և երկրի մակերևույթին հայտնվելիս այդ մետաղներով հարստացված ջրերը թափվում են բաց ջրավազաններ՝ աղտոտելով վերջիններս և բացասաբական ազդեցություն գործելով տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի վրա:
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League