Խավիեր Բարդեմը GQ ամսագրի հետ խոսել է Ջոնի Դեփի մասին (ֆոտո)
ФОТОԽավիեր Բարդեմը, որն օրերս փայլեց «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմում, հայտնվել է GQ ամսագրի բրիտանական համարի շապիկին։ Բարդեմը ոչ միայն նկարահանվել է ֆոտոսեսիայում, այլ նաև խոսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի իր գործընկերների հետ հարաբերությունների, մասնավորապես Ջոնի Դեփի մասին։
Ջոնի Դեփի անձնական կյանքում տեղի ունեցող սկանդալները Բարդեմը չի մեկնաբանել, սակայն խոսել է Դեփի մարդկային հատկանիշների մասին։
«Ջոնին շատ զգայուն մարդ է, մարդ, ով հոգ է տանում իրեն հարազատ մարդկանց մասին։ Այս ողջ տարիների ընթացքում այս փաստը չի փոխվել։ Այո, կինոստուդիայից դուրս կա մի աշխարհ, որի հետ կապված ես մեկնաբանություն չեմ անի, քանի որ ես այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեմ։Սակայն Ջոնին, ում ես ճանաչում եմ, իսկական ջենտլմեն է։ Հիանալի դերասան՝ զարմանալի հումորային տաղանդով»,-ասել է Բարդեմը։





1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



