Խավիեր Բարդեմը GQ ամսագրի հետ խոսել է Ջոնի Դեփի մասին (ֆոտո)
ՖՈՏՈԽավիեր Բարդեմը, որն օրերս փայլեց «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմում, հայտնվել է GQ ամսագրի բրիտանական համարի շապիկին։ Բարդեմը ոչ միայն նկարահանվել է ֆոտոսեսիայում, այլ նաև խոսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի իր գործընկերների հետ հարաբերությունների, մասնավորապես Ջոնի Դեփի մասին։
Ջոնի Դեփի անձնական կյանքում տեղի ունեցող սկանդալները Բարդեմը չի մեկնաբանել, սակայն խոսել է Դեփի մարդկային հատկանիշների մասին։
«Ջոնին շատ զգայուն մարդ է, մարդ, ով հոգ է տանում իրեն հարազատ մարդկանց մասին։ Այս ողջ տարիների ընթացքում այս փաստը չի փոխվել։ Այո, կինոստուդիայից դուրս կա մի աշխարհ, որի հետ կապված ես մեկնաբանություն չեմ անի, քանի որ ես այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեմ։Սակայն Ջոնին, ում ես ճանաչում եմ, իսկական ջենտլմեն է։ Հիանալի դերասան՝ զարմանալի հումորային տաղանդով»,-ասել է Բարդեմը։





1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



