ԻՊ-ն ստանձնել Է Իրանի խորհրդարանի եւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը
ОБЩЕСТВО«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել Է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars իրանական լրատվական գործակալությունը:
Իրանի խորհրդարանի վրա հարձակումը տեղի Է ունեցել հունիսի 7-ի առավոտյան: Կալաշնիկով ինքնաձիգներով զինված անհայտ անձինք ներխուժել են խորհրդարանի շենք եւ կրակ բացել: Նախնական տվյալներով՝ զոհվել Է մեկ մարդ՝ շենքի պահապաններից մեկը: Եվս ութ հոգի վերքեր են ստացել:
Այդ գրոհից քիչ անց հարձակում Է կատարվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա, որը գտնվում Է Թեհրանի հարավային մասի Բեշեխտե-Զախրա գերեզմանատանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



