ԻՊ-ն ստանձնել Է Իրանի խորհրդարանի եւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը
SOCIETY«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել Է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars իրանական լրատվական գործակալությունը:
Իրանի խորհրդարանի վրա հարձակումը տեղի Է ունեցել հունիսի 7-ի առավոտյան: Կալաշնիկով ինքնաձիգներով զինված անհայտ անձինք ներխուժել են խորհրդարանի շենք եւ կրակ բացել: Նախնական տվյալներով՝ զոհվել Է մեկ մարդ՝ շենքի պահապաններից մեկը: Եվս ութ հոգի վերքեր են ստացել:
Այդ գրոհից քիչ անց հարձակում Է կատարվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա, որը գտնվում Է Թեհրանի հարավային մասի Բեշեխտե-Զախրա գերեզմանատանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



