ԱՄՆ Պետդեպը քննադատել է Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցած 2 ձերբակալությունները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Պետդեպը քննադատել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի՝ Ադրբեջանում կատարված ձերբակալությունները:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում միջազգային և ԵԱՀԿ հանձնառությունները կատարել և դրանց համապատասխան մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ ձերբակալվածներին ազատ արձակել»,– ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
«Մենք միևնույն ժամանակ ուշադիր հետևում ենք Վրաստանում Մուխտարլըին առևանգելու դեպքի հանքամանքների քննությանը և կոչ ենք անում անցկացնել ժամանակին և թափանցիկ հետաքննություն»,– նշված 9 հայտարարության մեջ:
Մայիսի 26–ին ադրբեջանա–վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



