ԱՄՆ Պետդեպը քննադատել է Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցած 2 ձերբակալությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետդեպը քննադատել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի՝ Ադրբեջանում կատարված ձերբակալությունները:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում միջազգային և ԵԱՀԿ հանձնառությունները կատարել և դրանց համապատասխան մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ ձերբակալվածներին ազատ արձակել»,– ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
«Մենք միևնույն ժամանակ ուշադիր հետևում ենք Վրաստանում Մուխտարլըին առևանգելու դեպքի հանքամանքների քննությանը և կոչ ենք անում անցկացնել ժամանակին և թափանցիկ հետաքննություն»,– նշված 9 հայտարարության մեջ:
Մայիսի 26–ին ադրբեջանա–վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



