Հատուկ գործողություն Լոնդոնում. 12 մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետ կապված հատուկ գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդը:
Իրավապահները գործողություն են իրականացրել Լոնդոնի արեւելյան Բարքինգ շրջանում, որտեղ բնակվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը:
Ըստ Mirror-ի՝ գործողության վայրում արված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տներից գլխաշորերով կանանց դուրս բերում:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



