Հատուկ գործողություն Լոնդոնում. 12 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԼոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետ կապված հատուկ գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդը:
Իրավապահները գործողություն են իրականացրել Լոնդոնի արեւելյան Բարքինգ շրջանում, որտեղ բնակվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը:
Ըստ Mirror-ի՝ գործողության վայրում արված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տներից գլխաշորերով կանանց դուրս բերում:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



