Վրաստանը Թբիլիսիի մերձակայքում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիից ոչ հեռու:
«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից, եռակողմ ձեւաչափով՝ երրորդ անգամ: Մինչ այդ դրանք անցկացվել են Թուրքիայում:
Այս անգամ զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակությն ջոկատները, երկու բազմաթիրախային ուղղաթիռ, մեկ օդանավ:
Ավելի վաղ երեք երկրների պաշտպանության նախարարները Բաթումում համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ մատնանշելով, որ կողմերը շարունակելու են ջանքեր գործադրել՝ միջազգային մակարդակով խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Նշվել է նաեւ, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



