Վրաստանը Թբիլիսիի մերձակայքում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիից ոչ հեռու:
«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից, եռակողմ ձեւաչափով՝ երրորդ անգամ: Մինչ այդ դրանք անցկացվել են Թուրքիայում:
Այս անգամ զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակությն ջոկատները, երկու բազմաթիրախային ուղղաթիռ, մեկ օդանավ:
Ավելի վաղ երեք երկրների պաշտպանության նախարարները Բաթումում համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ մատնանշելով, որ կողմերը շարունակելու են ջանքեր գործադրել՝ միջազգային մակարդակով խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Նշվել է նաեւ, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



