Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում
ОБЩЕСТВОՅունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:
Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:
Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, ԴավիթՓափազյան /Խորհրդի անդամներ/:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



