Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:
Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:
Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, ԴավիթՓափազյան /Խորհրդի անդամներ/:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



