Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկի՞թ

МЕЖДУНАРОДНОЕ
Մայիսի 29–ին լրացավ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման 564–րդ տարին: Այդ առթիվ «Սուրբ Սոֆիայի ազատագրման ամերիկյան խորհուրդ» կազմակերպությունը կոչ էր արել տաճար–թանգարանը վերադարձնել իր նախնական նշանակությանը, այսինքն` այնտեղ նորից հնչեն քրիստոնեական աղոթքներ ու մատուցվեն պատարագներ: Կազմակերպության ղեկավարները դիմել են նախագահ Էրդողանին: Եթե Թուրքիայի նախագահը չանսա նրանց հորդորին, կազմակերպությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Սակայն պարադոքսն այն է, որ մինչ ամերիկյան այդ կազմակերպությունը փորձում է վերականգնել Սուրբ Սոֆիայի տաճարի նախնական կարգավիճակը (ընդ որում, արդեն մի քանի տարի շարունակ), բուն Թուրքիայում տիրում են բոլորովին այլ տրամադրություններ: Ընդսմին, դրանք պայմանավորված են նախևառաջ քաղաքական դրդապատճառներով:
 
Ապրիլի 16–ին Թուրքիայում կայացավ սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ Էրդողանը կարողացավ առավելության հասնել ձայների չնչին առավելությամբ: Ընդ որում, Էրդողանի օգտին հիմնականում քվեարկել էր, ինչպես նշել էր հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկին, «գավառամիտ ու ագրեսիվ Թուրքիան՝ ներքին Անատոլիան»: Ու հիմա, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և Էրդողանը խնդիր ունի ապահովել իր հաղթանակի կայունությունը, պահպանողական ու կրոնական ներքին Անատոլիան հանկարծ սկսել է գիտակցել, որ այսուհետ կարող է պահանջներ առաջադրել: Իսկ դրանք ուղղակիորեն վերաբերում են Սուրբ Սոֆիայի տաճարին:
 
Hurriyet Daily News–ը գրել է, որ Կոստանդնուպոլսի գրավման 564–րդ «տարեդարձի» առթիվ Սուրբ Սոֆիայի տաճարը լիքն էր ոչ թե զբոսաշրջիկներով, այլ Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի (AGD) անդամներով, որոնց կարգախոսն է՝ «Կյանքը հավատ է ու ջիհադ»: Կրոնական մոլեռանդությամբ հայտնի այդ մարդիկ ակտիվորեն դեմ են հանդես գալիս ցանկացած բանի, որը վկայում է թուրք հասարակության մեջ ոչ մահմեդական հավատի ներկայության մասին: Վերջին երեք տարում նրանք իշխանություններից պահանջում են Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Առայժմ Էրդողանը դանդաղում է: «Հանրաքվեից հետո թուրքական քաղաքականությունը մտել է նոր Սահմանադրությունն իրացնելու բարդ փուլի մեջ, իսկ մայիսի 29–ից հետո հարց է առաջանում, թե արդյոք Անատոլիայից եկող այդ ուժեղ ազդակները հիմա կանտեսվե՞ն»,– գրել է պարբերականը:
 
Կոնստանդնուպոլսի գրավման տոնակատարությունների ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Ստամբուլը, որն իր հիմնադրման պահից եղել է տարբեր պետությունների ու մշակույթների մայրաքաղաք, դարձել է խաղաղ գոյակցության ու հանդուրժողականության կենտրոն»: Նրա խոսքի այս հատվածը բավականին հանդուրժողական նրբերանգ ունի: Բայց ի՞նչ կհետևի դրան: Եթե հանկարծ Էրդողանը անսա քրիստոնյաների հորդորներին ու թույլատրի պատարագ մատուցել Սուրբ Սոֆիայի տաճարում, ապա դա առնվազն կհուշի, որ Թուրքիան փորձում է մտածել քրիստոնեական աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների մասին, մի աշխարհի, որի մասին Էրդողանը բազմիցս արտահայտվել է որպես «քրիստոնեական ակումբ»:
 
Սակայն դա Թուրքիայի նախագահից կպահանջի ոչ միայն անձնական քաջություն, այլև քաղաքական ու հասարակական նոր ուժերի աջակցություն, նոր դաշնակիցների որոնում թե երկրի ներսում, թե դրսում: Սակայն խնդիրն այն է, որ բուն Թուրքիայի ներսում սկսում է ձևավորվել կարծիք, որ Էրդողանը դառնում է ներքին Անատոլիայի գերին: Իսկ դա նշանակում է, որ Սուրբ Սոֆիայի թանգարանը երկրի ու հասարակության այդ հատվածի ճնշման ներքո ավելի շուտ կդառնա մզկիթ, քան եկեղեցի:
 
 
Արփի Սահակյան
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана