Պիտերյան տնտեսական համաժողովն՝ իբրև լակմուսի թուղթ
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 1–ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսել Պիտերյան միջազգային տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեման այս տարի գլոբալ տնտեսության ներսում նոր հավասարակշռության որոնումներն են: Գագաթնաժողովին ներկայացել են մոտ 12000 մասնակիցներ, նրանց թվում՝ տարբեր երկրների 39 նախարարներ և շուրջ 870 ընկերությունների ղեկավարներ, որոնք բոլորն էլ փորձում են հասկանալ, թե ինչ կարող է աշխարհին առաջարկել Ռուսաստանը: Հետաքրքիր է, որ այդ առումով խիստ ադեկվատ հնչեց ՌԴ ֆինանսների ամենաերկարակյաց ու հաջողակ էքս–նախարար Ալեքսեյ Կուդրինը խոսքը, որը համաժողովի շրջանակներում Բլումբերգին տված հարցազրույցում հայտարարեց, թե Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների անգամ այն բանից հետո, երբ հստակ է տեսնում, որ աղետալիորեն է մի ամբողջ տասնամյակ կորցրել:
Կուդրինն այդ եզրակացությանն է հանգել այն բանից հետո, երբ անցած տարի Վլ. Պուտինը նրան հանձնարարել էր տնտեսության առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից, սակայն, այդպես էլ իրականություն չէր դարձել, որովհետև վարչակարգը պատրաստ չի եղել նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, մասնավորեցնել նավթա–գազային սեկտորը, ներդրումներ անել կրթության ոլորտում, դադարեցնել անիմաստ պետական դոտացիաները, դադարել խառնվել շուկայի գործերին ու գնագոյացմանը, իսկապես ազատ մրցակցություն ձևավորել, հողային բարեփոխումներ անել, շտկել հարաբերություններն Արևմուտքի հետ, ոչ թե նոր պատժամիջոցներ, կամ՝ դրանց խստացում ակնկալելով, միջոցներ մշակել նույնիսկ առանց միջազգային ֆինանսական համակարգերի յոլա գնալու նպատակով: Այնպես, որ՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, նա, հավանաբար, փորձեց մի վերջին անգամ ողջախոհության կոչ անել իշխանություններին, որպեսզի Կրեմլում վերջապես հասկանային «նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակության» կարևորությունը:
Սակայն, ինչպես երևում է, Կուդրինի հետ միասին՝ ամբողջ աշխարհն է թերահավատ պուտինյան բարեփոխումների հարցում, և այժմ մարդիկ փորձում են հասկանալ, թե ներկայիս Ռուսաստանի պայմաններում ինչպես կարող են հարաբերվել ու գործակցել այդ երկրի հետ: Այդ առումով, ուրեմն, ինչպես ամեն անգամ, այս տարի ևս համաժողովի կենտրոնական միջոցառում լիագումար նիստն էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, ում ընկերակցում էին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որի հետ ռուսները մեծ հույսեր են կապում, և Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնին:
Բնականաբար, Պուտինն ինչ–որ առումով ճշմարտացի էր, երբ խոսեց ապակառուցողական ռուսոֆոբիայի և եվրոպական մերժման վերաբերյալ, ճշմարիտ էր, երբ նշեց, որ կատաղի մեկուսացման պայմաններում ռուսական տնտեսությունն, այնուամենայնիվ, դուրս է եկել ռեցեսիայից, իհարկե նաև անկեղծ էր, երբ ներդրումների ու համագործակցության կոչ արեց ներկաներին: Սակայն, պարզից էլ պարզ է, որ առանց կառուցվածքային բարեփոխումների և աշխարհի հետ հարաբերությունների հետ շտկման՝ տնտեսական էֆեկտը կամ ժամանակավոր, կամ՝ թույլ է լինելու:
Գոհար Սիմոնյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



