Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Պիտերյան տնտեսական համաժողովն՝ իբրև լակմուսի թուղթ

INTERNATIONAL NEWS
Հունիսի 1–ին Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսել Պիտերյան միջազգային տնտեսական համաժողովը, որի գլխավոր թեման այս տարի գլոբալ տնտեսության ներսում նոր հավասարակշռության որոնումներն են: Գագաթնաժողովին ներկայացել են մոտ 12000 մասնակիցներ, նրանց թվում՝ տարբեր երկրների 39 նախարարներ և շուրջ 870 ընկերությունների ղեկավարներ, որոնք բոլորն էլ փորձում են հասկանալ, թե ինչ կարող է աշխարհին առաջարկել Ռուսաստանը: Հետաքրքիր է, որ այդ առումով խիստ ադեկվատ հնչեց ՌԴ ֆինանսների ամենաերկարակյաց ու հաջողակ էքս–նախարար Ալեքսեյ Կուդրինը խոսքը, որը համաժողովի շրջանակներում Բլումբերգին տված հարցազրույցում հայտարարեց, թե Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների անգամ այն բանից հետո, երբ հստակ է տեսնում, որ աղետալիորեն է մի ամբողջ տասնամյակ կորցրել:
 
Կուդրինն այդ եզրակացությանն է հանգել այն բանից հետո, երբ անցած տարի Վլ. Պուտինը նրան հանձնարարել էր տնտեսության առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից, սակայն, այդպես էլ իրականություն չէր դարձել, որովհետև վարչակարգը պատրաստ չի եղել նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, մասնավորեցնել նավթա–գազային սեկտորը, ներդրումներ անել կրթության ոլորտում, դադարեցնել անիմաստ պետական դոտացիաները, դադարել խառնվել շուկայի գործերին ու գնագոյացմանը, իսկապես ազատ մրցակցություն ձևավորել, հողային բարեփոխումներ անել, շտկել հարաբերություններն Արևմուտքի հետ, ոչ թե նոր պատժամիջոցներ, կամ՝ դրանց խստացում ակնկալելով, միջոցներ մշակել նույնիսկ առանց միջազգային ֆինանսական համակարգերի յոլա գնալու նպատակով: Այնպես, որ՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, նա, հավանաբար, փորձեց մի վերջին անգամ ողջախոհության կոչ անել իշխանություններին, որպեսզի Կրեմլում վերջապես հասկանային «նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակության» կարևորությունը:
 
 
Սակայն, ինչպես երևում է, Կուդրինի հետ միասին՝ ամբողջ աշխարհն է թերահավատ պուտինյան բարեփոխումների հարցում, և այժմ մարդիկ փորձում են հասկանալ, թե ներկայիս Ռուսաստանի պայմաններում ինչպես կարող են հարաբերվել ու գործակցել այդ երկրի հետ: Այդ առումով, ուրեմն, ինչպես ամեն անգամ, այս տարի ևս համաժողովի կենտրոնական միջոցառում լիագումար նիստն էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, ում ընկերակցում էին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որի հետ ռուսները մեծ հույսեր են կապում, և Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնին:
 
Բնականաբար, Պուտինն ինչ–որ առումով ճշմարտացի էր, երբ խոսեց ապակառուցողական ռուսոֆոբիայի և եվրոպական մերժման վերաբերյալ, ճշմարիտ էր, երբ նշեց, որ կատաղի մեկուսացման պայմաններում ռուսական տնտեսությունն, այնուամենայնիվ, դուրս է եկել ռեցեսիայից, իհարկե նաև անկեղծ էր, երբ ներդրումների ու համագործակցության կոչ արեց ներկաներին: Սակայն, պարզից էլ պարզ է, որ առանց կառուցվածքային բարեփոխումների և աշխարհի հետ հարաբերությունների հետ շտկման՝ տնտեսական էֆեկտը կամ ժամանակավոր, կամ՝ թույլ է լինելու:
 
 
Գոհար Սիմոնյան
Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR