Սուրճի առավել հաճախակի օգտագործման օգտակարությունը, որը միանգամային անսպասելի էր
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սուրճի առավել հաճախակի օգտագործման օգտակարությունը, որը միանգամային անսպասելի էր.
Բազմիցս արդեն ներկայացրել ենք սուրճի հաճախակի օգտագուրծման առավելությունների, ինչպես նաև նրանից հրաժարվելու պատճառների մասին: Սակայն պարզվում է, որ գոյություն ունի ևս մեկ չափազանց օգտակար հատկություն, որը մինչ այժմ անհայտ է եղել:

Ինչպես հայտնում է Medicalxpress.com-ը, վկայակոչելով Սաութհեմթոնի ու Էդինբուրգի համալսարանների հետազոտողներին, սուրճի հաճախակի գործածումը կնվազեցնի լյարդի քաղցկեղի առաջացմանռիսկը ։

Այս հետազոտությանը մասնակցեց ավելի քան երկու միլիոն մարդ։ Նրանց բաժանել են հինգ խմբերի` ըստ օրվա ընթացքում խմած սուրճի քանակի՝ մեկ բաժակից մինչեւ հինգ բաժակ։

Արդյունքները զարմացրին գիտնականներին. պարզվեց` մեկ բաժակ սուրճի օգտագործումը 20 տոկոսով նվազեցնում է ուռուցքի զարգացումը, 2 բաժակը՝ 35 տոկոսով։ Իսկ օրական 5 բաժակ սուրճը կրկնակի է նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը։

Բժիշկ Օլիվեր Քենեդին Սաութհեմփթոնը տեղեկացնում է, որ մասնագետները չեն առաջարկում բոլորին օրական մինչեւ 5 բաժակ սուրճ խմել, քանի որ կան մարդկանց խմբեր, որոնք պետք է զգուշավոր լինեն այդ ըմպելիքի գործածման հարցում։
Անի Գևորգյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



