Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ

ОБЩЕСТВО
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում սպասվող վտանգների ու վնասների, շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև այդ շահագործմանը գրեթե ամեն կերպ հասնելու ճանապարհին թույլ տրված օրենսդրության խախտումների վերաբերյալ է ստորև ներկայացվող հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հետ:
 
Հայաստանի բնապահպանական օրենսդրության ի՞նչ խախտումներ են թույլ տրվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված գործընթացներում:
 
- Խախտվել են գրեթե բոլոր բնապահպանական օրենքները: Օրինակ, Արփա գետը, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, ըստ «Սևանա լճի մասին» օրենքի, հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, որտեղ ընդհանրապես արգելված է հանքարդյունահանությունը և ջրերի աղտոտումը, ինչպես նաև կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունը, ինչը նույնպես հաշվի չի առնվել, քանի որ տրվել է հանքարդյունահանման թույլտվություն: Այս պարագայում, կարծում եմ, ոչ միայն Ջերմուկը պետք է հանդիսանար ազդակիր համայնք, այլ նաև Գեղարքունիքի մարզի այն համայնքները, որոնք օգտվում են Սևանա լճի ջրերից, ինչպես նաև Վայքի այն համայնքները, օրինակ, Արենին և Արփին, որոնք ոռոգման ջուրը վերցնում են Արփա գետից:
 
«Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») փակ բաժնետիրական ընկերությունը նախկինում մի քանի փորձաքննությունների դրական եզրակացություններ է ստացել, թեև չի կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության բազմակողմանի ուսումնասիրություն, հետևաբար չի ներկայացրել համապատասխան հաշվետվություն: Այն ժամանակ միայն բնապահպանական կազմակերպություններն էին բողոքում և ասում, որ հանքավայրի շահագործումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Սակայն, 2016 թվականին ներկայացրած  Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մանրամասն նշել է այն բոլոր բացասական ազդեցությունները, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են լինել շրջակա միջավայրի վրա:
 
Մասնավորապես` նշված է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումն անդառնալի ազդեցություն է ունենալու և՛ հողային շերտի վրա, և՛ լանդշաֆտի վրա. միայն Գնգեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքների արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետևաբար բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից: Բացի այդ, նշված է, որ բացասական ազդեցություն կլինի օդային ավազանի վրա` փոշի, գարշահոտ, ինպես նաև ջրային ավազանի վրա` ջրային ավազանի աղտոտում, աղբյուրների ցամաքում: Այդ պարագայում բնապահպանության նախարարությունն իրավունք չուներ տալ դրական եզրակացություն, սակայն տվել է:
 
Այս և այլ վտանգներ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից չե՞ն գնահատվել, հաշվի չե՞ն առնվել:
 
- Ցավոք, փաստը հենց դա է: Զարմանալին այն է, որ մեր պետական մարմինը` փորձաքննություն իրականացնող մարմինը, ընդհանրապես չի անդրադարձել դրանց, չի գնահատել, ըստ էության, փորձաքննություն չի արել, բայց տվել է դրական եզրակացություն: Տվյալ փաստաթուղթն ընդհանրապես իրավական չէ, օրինական չէ, որովհետև նույնիսկ հանքարդյունահանողի ներկայացրած փաստաթղթերում նշված բոլոր վտանգավոր ու վնասակար հետևանքները չեն արտացոլվել 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ, մինչդեռ դրանում պետք է անպայման նշված լինեին: Ընդ որում, պետք է նշված լիներ նաև թթվային դրենաժի ազդեցությունը, սակայն դրա մասին ևս ընդհանրապես որևէ խոսք չկա: 
 
Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ տրված պետական փորձաքննական եզրակացությունը ոչ օրինական, ոչ իրավական համարելու և ուժը կորցրած ճանաչելու այլ հիմքե՞ր էլ կան
 
- Այո, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ Կառավարությունը պետք է ընդունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկա, որը, սակայն, մինչև այժմ չի ընդունել: Դա նշանակում է, որ եթե չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնատման մեթոդիկա, ուրեմն չի կարող կատարվել նաև փորձաքննություն: Այսինքն` 2014 թվականին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում օրինական կամ իրավական առումով ընդունելի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ընդհանրապես չի կատարվել:
 
Ընդգծեմ, որ կառավարության կողմից հիշյալ հիմնական փաստաթուղթը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկան) ընդունած չլինելու հանգամանքը փորձաքննությունն իրականացնող մարմնին զրկում է ճիշտ փորձաքննություն ու գնահատում իրականացնելու հնարավորությունից:
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն չկա՞:
 
- Դատարանում վիճարկվում է այդ եզրակացությունը, սակայն դատարանը համարում է, որ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ և չի կարող վիճարկվել դատարանում: Սա էլ մեկ այլ խնդիր է, որը մեզ զրկում է արդարադատության մատչելիության իրավունքից, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վավերացրած Օրհուսի կոնվենցիայով: Փաստորեն, մենք այսօր տեսնում ենք պետական մարմնի` բնապահպանության նախարարության անգործությունը, այսինքն` անտարբերությունն այս խնդիրների նկատմամբ: «Գեոթիմը» ներկայացրել է այն հետևանքները, որոնք կարող են լինել հանքի շահագործման հետևանքով, ու դրանով իսկ այդ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը դրել է ՀՀ կառավարության ու բնապահպանության նախարարության վրա:
 
Անդրադառնանք Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում սպասվող մյուս վտանգներին և օրենսդրության այլ խախտումների, ուրիշ ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել այդ կապակցությամբ:
 
- Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակչության կարծիքը, մինչդեռ Ջերմուկը հանքից ուղիղ գծով գտնվելով 8-10 կիլոմետրի վրա, ուղղակի ազդեցություն է կրելու: Վերջին փաստաթղթերում հստակ նշված է, որ կլինեն աղմուկ ու ցնցումներ, կլինի գարշահոտ, փոշու տարածում, որովհետև քամին հենց հանքավայրի կողմից է դեպի Ջերմուկ գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում 2100 մետր բարձրության վրա գտնվող առողջարանային գոտու, Ջերմուկ քաղաքի համար, որը մոտ ապագայում կորցնելու է զբոսաշրջիկներին, իր հյուրերին:
 
Ավելին. Ջերմուկ քաղաքն ի սկզբանե նույնիսկ չէր համարվել ազդակիր համայնք, ի վերջո, 2016 թվականին մտցվել է ազդակիր համայնքների ցանկի մեջ և այժմ համարվում է ազդակիր համայնք, սակայն բնակիչների հետ որևէ քննարկում չի կատարվել, Ջերմուկի բնակիչները փաստորեն զրկված են որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքից, որը նույնպես նախատեսված է Օրհուսի կոնվենցիայով:
 
Բացի դրանից, Ջերմուկի հանքային ջրերի ռեժիմը և գոյություն ունեցող, պաշտոնապես ճանաչված, ընդունված բաղադրությունը պահպանելու նպատակով ընդհանրապես արգելված է շրջակա սանիտարական պահպանության երեք գոտիներում իրականացնել պայթեցումներ: Նույնիսկ որևէ շենքի հիմնային աշխատանքներ իրականացնելու համար որևէ պայթեցում չի թույլատրվում և չի արվում, մինչդեռ Ամուլսարի հանքի շահագործման համար շատ մոտ տարածության վրա պետք է մի քանի տասնյակ տոննայի պայթուցիկ նյութ օգտագործվի:
 
Թերևս արդեն ավելորդ է ասել, որ պայթեցումների հետևանքով կարող են ստորգետնյա ցնցումներ առաջանալ, որոնց հետևանքով մենք կարող ենք կորցնել «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջրի աղբյուրները, այդ ջրում հանքային տարրերի ներկայիս պարունակությունը և հարաբերակցությունը կարող է խախտվել: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքային ջրերի ռեժիմի և հանքային ջրերի որակի վրա:
 
Նկատի ունենանք նաև, որ ստորգետնյա շերտերի ցանկացած շեղում, ցնցում ու տեղաշարժում կարող է առաջացնել հանքային ջրի աղբյուրների կորուստ: Նման օրինակ արդեն ունենք Լիճքում, սխալ հորատման հետևանքով Մարտունիի «Լիճք» հանքային ջրի աղբյուրները մենք արդեն կորցրել ենք: Պատկերացնո՞ւմ եք, որ նման գործունեություն իրականացվելու է նաև Ջերմուկի մոտ, և նման հետևանք կարող է առաջանալ նաև այնտեղ: Դա անդառնալի հետևանք կլինի, և հետագայում եթե նույնիսկ վնասի հատուցում լինի, դա որևէ բան չի փրկի:
 
Ամուլսարի հանքավայրի շահագործման արդյունքում կաղտոտվի և առողջարանային նպատակի, զբոսաշրջության և հանգստի համար ոչ պիտանի կդառնա Ջերմուկի կուսական բնությունը` օդի, ջրերի, հողի աղտողտման և բարձր ճառագայթման հետևանքով: Արդյունքում ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը զբոսաշրջությունը համատեղելի չեն հանքարդունահանման հետ: Այդ պատճառով պետությունը պետք է դրանցից մեկնումեկն ընտրի:
 
Բացի Ջերմուկի կուսական բնության աղտոտումից ու Ջերմուկի այցելուների, զբոսաշրջիկների նվազումից, Ամուլսարի հանքի շահագործումը կառաջացնի լուրջ սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական, հասարակական կարգի պահպանման և այլ խնդիրներ: Ինչպես նշված է «Գեոթիմ» ընկերության «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» փաստաթղթի մեջ, «նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են` ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության և դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների աճ»: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է պատկերացնել առողջարանային քաղաքի բնականոն կյանքը և նորմալ զարգացումը:
 
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության, ինչպես նաև թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ որևէ անդրադարձ կա՞ թթվային միջավայրի առաջացման խնդրին:
 
- Ամուլսարի հանքից ոչ հեռու գոյություն ունեն երկու ջրամբար` Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, որոնք ունեն պատնեշներ: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե պայթեցումները և թթվային միջավայրն ի՞նչ ազդեցություններ կունենան այդ պատնեշների վրա, այսինքն` տեխնիկական ուսումնասիրություն ընդհանրապես չի կատարվել, որով պետք է պարզվեր այդ պայթեցումների, ինչպես նաև թթվային միջավայրի ազդեցությունը Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների պատնեշների, ինչպես նաև Որոտան-Արփա, Արփա-Սևան թունելների վրա, որովհետև եթե թթվային միջավայրը ժամանակի ընթացքում քայքայի, թուլացնի այդ պատնեշները և թունելները, ցնցումներն էլ թթվային միջավայրի պայմաններում իրենց հերթին այդ դերը կատարեն, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա և ինչ աղետի առաջ կարող ենք կանգնել:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт