Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում սպասվող վտանգների ու վնասների, շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև այդ շահագործմանը գրեթե ամեն կերպ հասնելու ճանապարհին թույլ տրված օրենսդրության խախտումների վերաբերյալ է ստորև ներկայացվող հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հետ:
 
Հայաստանի բնապահպանական օրենսդրության ի՞նչ խախտումներ են թույլ տրվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված գործընթացներում:
 
- Խախտվել են գրեթե բոլոր բնապահպանական օրենքները: Օրինակ, Արփա գետը, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, ըստ «Սևանա լճի մասին» օրենքի, հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, որտեղ ընդհանրապես արգելված է հանքարդյունահանությունը և ջրերի աղտոտումը, ինչպես նաև կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունը, ինչը նույնպես հաշվի չի առնվել, քանի որ տրվել է հանքարդյունահանման թույլտվություն: Այս պարագայում, կարծում եմ, ոչ միայն Ջերմուկը պետք է հանդիսանար ազդակիր համայնք, այլ նաև Գեղարքունիքի մարզի այն համայնքները, որոնք օգտվում են Սևանա լճի ջրերից, ինչպես նաև Վայքի այն համայնքները, օրինակ, Արենին և Արփին, որոնք ոռոգման ջուրը վերցնում են Արփա գետից:
 
«Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») փակ բաժնետիրական ընկերությունը նախկինում մի քանի փորձաքննությունների դրական եզրակացություններ է ստացել, թեև չի կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության բազմակողմանի ուսումնասիրություն, հետևաբար չի ներկայացրել համապատասխան հաշվետվություն: Այն ժամանակ միայն բնապահպանական կազմակերպություններն էին բողոքում և ասում, որ հանքավայրի շահագործումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Սակայն, 2016 թվականին ներկայացրած  Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մանրամասն նշել է այն բոլոր բացասական ազդեցությունները, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են լինել շրջակա միջավայրի վրա:
 
Մասնավորապես` նշված է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումն անդառնալի ազդեցություն է ունենալու և՛ հողային շերտի վրա, և՛ լանդշաֆտի վրա. միայն Գնգեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքների արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետևաբար բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից: Բացի այդ, նշված է, որ բացասական ազդեցություն կլինի օդային ավազանի վրա` փոշի, գարշահոտ, ինպես նաև ջրային ավազանի վրա` ջրային ավազանի աղտոտում, աղբյուրների ցամաքում: Այդ պարագայում բնապահպանության նախարարությունն իրավունք չուներ տալ դրական եզրակացություն, սակայն տվել է:
 
Այս և այլ վտանգներ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից չե՞ն գնահատվել, հաշվի չե՞ն առնվել:
 
- Ցավոք, փաստը հենց դա է: Զարմանալին այն է, որ մեր պետական մարմինը` փորձաքննություն իրականացնող մարմինը, ընդհանրապես չի անդրադարձել դրանց, չի գնահատել, ըստ էության, փորձաքննություն չի արել, բայց տվել է դրական եզրակացություն: Տվյալ փաստաթուղթն ընդհանրապես իրավական չէ, օրինական չէ, որովհետև նույնիսկ հանքարդյունահանողի ներկայացրած փաստաթղթերում նշված բոլոր վտանգավոր ու վնասակար հետևանքները չեն արտացոլվել 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ, մինչդեռ դրանում պետք է անպայման նշված լինեին: Ընդ որում, պետք է նշված լիներ նաև թթվային դրենաժի ազդեցությունը, սակայն դրա մասին ևս ընդհանրապես որևէ խոսք չկա: 
 
Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ տրված պետական փորձաքննական եզրակացությունը ոչ օրինական, ոչ իրավական համարելու և ուժը կորցրած ճանաչելու այլ հիմքե՞ր էլ կան
 
- Այո, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ Կառավարությունը պետք է ընդունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկա, որը, սակայն, մինչև այժմ չի ընդունել: Դա նշանակում է, որ եթե չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնատման մեթոդիկա, ուրեմն չի կարող կատարվել նաև փորձաքննություն: Այսինքն` 2014 թվականին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում օրինական կամ իրավական առումով ընդունելի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ընդհանրապես չի կատարվել:
 
Ընդգծեմ, որ կառավարության կողմից հիշյալ հիմնական փաստաթուղթը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկան) ընդունած չլինելու հանգամանքը փորձաքննությունն իրականացնող մարմնին զրկում է ճիշտ փորձաքննություն ու գնահատում իրականացնելու հնարավորությունից:
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն չկա՞:
 
- Դատարանում վիճարկվում է այդ եզրակացությունը, սակայն դատարանը համարում է, որ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ և չի կարող վիճարկվել դատարանում: Սա էլ մեկ այլ խնդիր է, որը մեզ զրկում է արդարադատության մատչելիության իրավունքից, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վավերացրած Օրհուսի կոնվենցիայով: Փաստորեն, մենք այսօր տեսնում ենք պետական մարմնի` բնապահպանության նախարարության անգործությունը, այսինքն` անտարբերությունն այս խնդիրների նկատմամբ: «Գեոթիմը» ներկայացրել է այն հետևանքները, որոնք կարող են լինել հանքի շահագործման հետևանքով, ու դրանով իսկ այդ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը դրել է ՀՀ կառավարության ու բնապահպանության նախարարության վրա:
 
Անդրադառնանք Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում սպասվող մյուս վտանգներին և օրենսդրության այլ խախտումների, ուրիշ ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել այդ կապակցությամբ:
 
- Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակչության կարծիքը, մինչդեռ Ջերմուկը հանքից ուղիղ գծով գտնվելով 8-10 կիլոմետրի վրա, ուղղակի ազդեցություն է կրելու: Վերջին փաստաթղթերում հստակ նշված է, որ կլինեն աղմուկ ու ցնցումներ, կլինի գարշահոտ, փոշու տարածում, որովհետև քամին հենց հանքավայրի կողմից է դեպի Ջերմուկ գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում 2100 մետր բարձրության վրա գտնվող առողջարանային գոտու, Ջերմուկ քաղաքի համար, որը մոտ ապագայում կորցնելու է զբոսաշրջիկներին, իր հյուրերին:
 
Ավելին. Ջերմուկ քաղաքն ի սկզբանե նույնիսկ չէր համարվել ազդակիր համայնք, ի վերջո, 2016 թվականին մտցվել է ազդակիր համայնքների ցանկի մեջ և այժմ համարվում է ազդակիր համայնք, սակայն բնակիչների հետ որևէ քննարկում չի կատարվել, Ջերմուկի բնակիչները փաստորեն զրկված են որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքից, որը նույնպես նախատեսված է Օրհուսի կոնվենցիայով:
 
Բացի դրանից, Ջերմուկի հանքային ջրերի ռեժիմը և գոյություն ունեցող, պաշտոնապես ճանաչված, ընդունված բաղադրությունը պահպանելու նպատակով ընդհանրապես արգելված է շրջակա սանիտարական պահպանության երեք գոտիներում իրականացնել պայթեցումներ: Նույնիսկ որևէ շենքի հիմնային աշխատանքներ իրականացնելու համար որևէ պայթեցում չի թույլատրվում և չի արվում, մինչդեռ Ամուլսարի հանքի շահագործման համար շատ մոտ տարածության վրա պետք է մի քանի տասնյակ տոննայի պայթուցիկ նյութ օգտագործվի:
 
Թերևս արդեն ավելորդ է ասել, որ պայթեցումների հետևանքով կարող են ստորգետնյա ցնցումներ առաջանալ, որոնց հետևանքով մենք կարող ենք կորցնել «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջրի աղբյուրները, այդ ջրում հանքային տարրերի ներկայիս պարունակությունը և հարաբերակցությունը կարող է խախտվել: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքային ջրերի ռեժիմի և հանքային ջրերի որակի վրա:
 
Նկատի ունենանք նաև, որ ստորգետնյա շերտերի ցանկացած շեղում, ցնցում ու տեղաշարժում կարող է առաջացնել հանքային ջրի աղբյուրների կորուստ: Նման օրինակ արդեն ունենք Լիճքում, սխալ հորատման հետևանքով Մարտունիի «Լիճք» հանքային ջրի աղբյուրները մենք արդեն կորցրել ենք: Պատկերացնո՞ւմ եք, որ նման գործունեություն իրականացվելու է նաև Ջերմուկի մոտ, և նման հետևանք կարող է առաջանալ նաև այնտեղ: Դա անդառնալի հետևանք կլինի, և հետագայում եթե նույնիսկ վնասի հատուցում լինի, դա որևէ բան չի փրկի:
 
Ամուլսարի հանքավայրի շահագործման արդյունքում կաղտոտվի և առողջարանային նպատակի, զբոսաշրջության և հանգստի համար ոչ պիտանի կդառնա Ջերմուկի կուսական բնությունը` օդի, ջրերի, հողի աղտողտման և բարձր ճառագայթման հետևանքով: Արդյունքում ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը զբոսաշրջությունը համատեղելի չեն հանքարդունահանման հետ: Այդ պատճառով պետությունը պետք է դրանցից մեկնումեկն ընտրի:
 
Բացի Ջերմուկի կուսական բնության աղտոտումից ու Ջերմուկի այցելուների, զբոսաշրջիկների նվազումից, Ամուլսարի հանքի շահագործումը կառաջացնի լուրջ սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական, հասարակական կարգի պահպանման և այլ խնդիրներ: Ինչպես նշված է «Գեոթիմ» ընկերության «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» փաստաթղթի մեջ, «նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են` ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության և դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների աճ»: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է պատկերացնել առողջարանային քաղաքի բնականոն կյանքը և նորմալ զարգացումը:
 
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության, ինչպես նաև թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ որևէ անդրադարձ կա՞ թթվային միջավայրի առաջացման խնդրին:
 
- Ամուլսարի հանքից ոչ հեռու գոյություն ունեն երկու ջրամբար` Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, որոնք ունեն պատնեշներ: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե պայթեցումները և թթվային միջավայրն ի՞նչ ազդեցություններ կունենան այդ պատնեշների վրա, այսինքն` տեխնիկական ուսումնասիրություն ընդհանրապես չի կատարվել, որով պետք է պարզվեր այդ պայթեցումների, ինչպես նաև թթվային միջավայրի ազդեցությունը Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների պատնեշների, ինչպես նաև Որոտան-Արփա, Արփա-Սևան թունելների վրա, որովհետև եթե թթվային միջավայրը ժամանակի ընթացքում քայքայի, թուլացնի այդ պատնեշները և թունելները, ցնցումներն էլ թթվային միջավայրի պայմաններում իրենց հերթին այդ դերը կատարեն, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա և ինչ աղետի առաջ կարող ենք կանգնել:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը