Տարվա ո՞ր եղանակին է առավել օգտակար դեղերի ընդունումը
ЛАЙФPast.am--ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների ուսումնասիրությունները, որոնք պնդում են, որ օրգանիզմի դեղերի ընկալման հնարավորությունն անմիջականորեն կախված է արևի լույսից և տարվա եղանակից:
Մասնագետների ուսումնասիրությունը հիմնված է հիվանդների 70.000 հետազոտության արդյունքների վրա, որոնք պարբերաբար ստուգվել են` որոշելու դեղի մակարդակն արյան մեջ: Այս ամենը վերաբերվում է այն դեղերին, որոնք ճնշում են իմունային համակարգը, նշանակվում են օրգանների փոխպատվաստման ժամանակ:

Գիտնականները համեմատել են ձմռանը վերցրած հետազոտությունների արդյունքները ամռանը վերցրածների հետ: Պարզվել է, որ այնպիսի միացությունները, ինչպիսիք են տակրոլիմուսը և սիրոլիմուսը, տարվա ընթացքում արյան մեջ զգալիորեն փոխվում են, և այդ փոփոխությունը համընկնում է օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի փոփոխությանը: Ինչպես գիտենք, օրգանիզմի կողմից վիտամին D-ի վերամշակման հատկությունը սերտորեն կախված է արևի լույսից:

Հետազոտության արդյունքների համաձայն, այն պահը, երբ օրգամիզմում առկա էր վիտամին D-ի ամենաբարձր մակարդակը, համապատասխանում էր արյան մեջ դեղի ամենացածր խտությանը:

Մասնագետները պնդում են, որ եթե օրգանիզմն ակտիվորեն քայքայում է դեղը, ապա անհրաժեշտ է առավել բարձր դեղաչափ` արդյունքի հասնելու համար:
Անի Գևորգյան
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
5
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»



