Տարվա ո՞ր եղանակին է առավել օգտակար դեղերի ընդունումը
ԼԱՅՖPast.am--ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների ուսումնասիրությունները, որոնք պնդում են, որ օրգանիզմի դեղերի ընկալման հնարավորությունն անմիջականորեն կախված է արևի լույսից և տարվա եղանակից:
Մասնագետների ուսումնասիրությունը հիմնված է հիվանդների 70.000 հետազոտության արդյունքների վրա, որոնք պարբերաբար ստուգվել են` որոշելու դեղի մակարդակն արյան մեջ: Այս ամենը վերաբերվում է այն դեղերին, որոնք ճնշում են իմունային համակարգը, նշանակվում են օրգանների փոխպատվաստման ժամանակ:

Գիտնականները համեմատել են ձմռանը վերցրած հետազոտությունների արդյունքները ամռանը վերցրածների հետ: Պարզվել է, որ այնպիսի միացությունները, ինչպիսիք են տակրոլիմուսը և սիրոլիմուսը, տարվա ընթացքում արյան մեջ զգալիորեն փոխվում են, և այդ փոփոխությունը համընկնում է օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի փոփոխությանը: Ինչպես գիտենք, օրգանիզմի կողմից վիտամին D-ի վերամշակման հատկությունը սերտորեն կախված է արևի լույսից:

Հետազոտության արդյունքների համաձայն, այն պահը, երբ օրգամիզմում առկա էր վիտամին D-ի ամենաբարձր մակարդակը, համապատասխանում էր արյան մեջ դեղի ամենացածր խտությանը:

Մասնագետները պնդում են, որ եթե օրգանիզմն ակտիվորեն քայքայում է դեղը, ապա անհրաժեշտ է առավել բարձր դեղաչափ` արդյունքի հասնելու համար:
Անի Գևորգյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



