Ելակով և կիվիով տորթ
ЛАЙФԲաղադրիչներ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 1.2 կգ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարավազ - 530 գր
- վանիլին - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- ելակ - 450-500 գր
- կիվի - 450-500 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք եփովի խմոր ահա այս եղանակով: Խոհարարական պարկի օգնությամբ բուսայուղապատ ձևամանի մեջ 1-1.5 սմ լայնությամբ ձողիկներ ենք ձևավորում:

- Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:

- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, վանիլինն ու 500 գր շաքարավազը լավ հարում ենք:
Յուղաթղթապատ 28 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ 5 ճ/գդ կրեմ ենք լցնում: Այնուհետև խմորները թաթախում ենք կրեմի մեջ և խիտ շարում առաջին շերտը:
- Լցնում ենք կտրատած ելակներն ու կիվիները:

- Շարում ենք կրեմի մեջ թաթախված խմորների երկրորդ շերտը, վրան կրկին ելակ ու կիվի ենք շարում, լցնում մնացած կրեմն ու հավասարեցնում: Ձևամանը կափարիչով ծածկում ենք, վրան ծանրություն դնում և 5 ժամով տեղափոխում սառնարան:
Սերուցքը 30 գր շաքարավազի հետ լավ հարում ենք, ձևամանը հանում և տորթը կրեմապատում:
- 300 գր կիվին և 300 գր ելակը գեղեցիկ կտրատում ենք և զարդարում տորթը:

- Վայելում ենք:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



