Գուտերեշը դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել է մոտ 90 մարդ ու եւս հարյուրն էլ վիրավորում ստացել։ Ականապատված ավտոցիստերնը, որը վարում էր մահապարտ ահաբեկիչը, պայթել է Քաբուլի դիվանագիտական թաղամասի մոտ, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
Ահաբեկիչների գործողությունները առաջացրել են գլխավոր քարտուղարի վրդովմունքը։ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջոցառումները։ Նա ցավակցել է զոհվածների հարազատների ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, նաեւ հայտնել ՄԱԿ-ի համերաշխությունը Աֆղանստանի ժողովրդի հետ։ Մամուլի տվյալներով՝ Թաիլբան խմբավորման անդամները հրաժարվել են պատասխանատվություն ստանձնել պայթյունի համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



