Գուտերեշը դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել է մոտ 90 մարդ ու եւս հարյուրն էլ վիրավորում ստացել։ Ականապատված ավտոցիստերնը, որը վարում էր մահապարտ ահաբեկիչը, պայթել է Քաբուլի դիվանագիտական թաղամասի մոտ, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
Ահաբեկիչների գործողությունները առաջացրել են գլխավոր քարտուղարի վրդովմունքը։ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջոցառումները։ Նա ցավակցել է զոհվածների հարազատների ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, նաեւ հայտնել ՄԱԿ-ի համերաշխությունը Աֆղանստանի ժողովրդի հետ։ Մամուլի տվյալներով՝ Թաիլբան խմբավորման անդամները հրաժարվել են պատասխանատվություն ստանձնել պայթյունի համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



