Թուրքիան տարհանում է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցներին
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվում են շինությունից: Նա տեղեկացրել է նաև, որ պայթյունի հետևանքով թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի մեջ վիրավորներ ու տուժածներ չկան:
Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը:
Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-ի, տուժել է ավելի քան 350 մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



