Թուրքիան տարհանում է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվում են շինությունից: Նա տեղեկացրել է նաև, որ պայթյունի հետևանքով թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի մեջ վիրավորներ ու տուժածներ չկան:
Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը:
Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-ի, տուժել է ավելի քան 350 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



