Ռուսաստանն արտաքսել է 5 մոլդովացի դիվանագետի՝ Քիշնևի գործողություններին ի պատասխան
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն արտաքսում է հինգ մոլդովացի դիվանագետ ի պատասխան Քիշնևի համանման գործողություններին: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետներին հրահանգվել է հեռանալ Ռուսաստանից երեք օրվա ժամկետում: Ընդ որում գերատեսչությունում հույս են հայտնել, որ Քիշնևը կգիտակցի Ռուսաստանի նկատմամբ իր ոչ բարեկամական գործողությունների անարդյունավետությունը և գործընկերության սկզբունքներին և փոխադարձ վստահությանը հակասող ձեռնարկված քայլի ապակառուցողական բնույթը:
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը երկուշաբթի նոտա է ստացել հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարելու մասին: Ինչպես հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, որոշումը կայացվել է հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



