Ռուսաստանն արտաքսել է 5 մոլդովացի դիվանագետի՝ Քիշնևի գործողություններին ի պատասխան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն արտաքսում է հինգ մոլդովացի դիվանագետ ի պատասխան Քիշնևի համանման գործողություններին: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետներին հրահանգվել է հեռանալ Ռուսաստանից երեք օրվա ժամկետում: Ընդ որում գերատեսչությունում հույս են հայտնել, որ Քիշնևը կգիտակցի Ռուսաստանի նկատմամբ իր ոչ բարեկամական գործողությունների անարդյունավետությունը և գործընկերության սկզբունքներին և փոխադարձ վստահությանը հակասող ձեռնարկված քայլի ապակառուցողական բնույթը:
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը երկուշաբթի նոտա է ստացել հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարելու մասին: Ինչպես հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, որոշումը կայացվել է հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



