Թրամփն ամոթանք Է տվել Քեթի Գրիֆինին իր կտրված գլխով լուսանկարները հրապարակելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երեխաները ծանր են տարել զանգվածային լրատվամիջոցներում կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի լուսանկարների հրապարակումը, որտեղ նա ձեռքում պահում Է իր արյունաշաղախ գլխի մուլյաժը:
«Քեթի Գրիֆինը պետք Է ամաչի: Իմ երեխաների, հատկապես 11-ամյա որդուս՝ Բերոնի համար ծանր Է դա տանել: Աննորմա՛լ»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ TMZ լրատվական պորտալը հրապարակել Է Գրիֆինի լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Թայլեր Շիլդսն Է, որը հայտնի Է իր սկանդալային գործերով:
Հրապարակումը բուռն արձագանք Է հարուցել սոցիալական ցանցերում, իսկ լուսանկարների ստուգմամբ սկսել Է զբաղվել ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



